Նկարագրություն։

Նոր և երկար սպասված հեռուստանովել՝ «Ամեն տարի գարնանը», «Մեր թաղի տղերքը» և այլ հայտնի նախագծերի հեղինակներից: Սա պատմություն է սիրո, դավաճանության և զղջման մասին։ Անունից պարզ է դառնում, թե ինչն է դավաճանության պատճառը, բայց այն, որ դա շարունակական է, ամեն քայլափոխի և սիրելիների կողմից՝ կյանքը դառնում է անտանելի։ Այդպիսի կյանք անցավ Լիլիթին։ Նախ՝ ձախողված սեր, հետո՝ դավաճանություն մոր նկատմամբ, որը պարտքերը փակելու համար աղջկա դեմ կեղծ ցուցմունքներ է տալիս, և նրան մեղադրում են սպանության մեջ։ Դրան հաջորդում է ձերբակալությունն ու բանտախուցը։ Դրամատիկ ու զգացմունքային սյուժեն ստիպում է ակամա մտածել կյանքի մասին, այն բոլոր բացասական երեւույթների մասին, որոնք շրջապատում են մեզ։

Տարեթիվ՝ 2023 թ

Երկիր՝ Հայաստան

Ռեժիսոր՝ Ելենա Արշակյան

Դերասաններ՝ Թելման Խաչատրյան, Մերի Հակոբյան, Էթերի Ոսկանյան, Արսեն Լեւոնյան, Հայկ Պետրոսյան, Տաթև Մելքոնյան, Էրվին Ամիրյան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով